Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք ստիպված է նավթ խնդրել Ռուսաստանից և ՕՊԵԿ-ից
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ -ն, էներգետիկ անկախության կորստի պատճառով, ստիպված է նավթի մատակարարումների շուրջ բանակցել ՕՊԵԿ-ի և Ռուսաստանի հետ:
«Մենք վերջակետ դրեցինք էներգետիկ անկախությանը: Երբ ես հեռացա պաշտոնից, մենք ավելի շատ էներգիա ունեինք, ավելի շատ նավթ և գազ, քան Սաուդյան Արաբիան, քան Ռուսաստանը: Եվ հիմա մենք նրանցից օգնություն ենք խնդրում», - ասել է նախկին նախագահը շաբաթ օրը Այովայում իր կողմնակիցների առջև կայացած ցույցի ժամանակ՝ քննադատելով դեմոկրատների ներկայիս վարչակազմին:
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի գործողությունները շուտով կհանգեցնեն նրան, որ Միացյալ Նահանգները կախվածություն կունենան այլ երկրներից էներգիայի մատակարարումներից:
ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պահուստը աշխարհում նավթի ամենամեծ պաշարն է: Նրա ծավալն այս պահին կազմում է մոտ 617,8 մլն բարել, մինչդեռ պահեստավորման օբյեկտները նախատեսված են մոտ 714 մլն բարելի համար:
Կարծիքներ