Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ջրաշեն համայնքի մի շարք փողոցներ

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ջրաշեն համայնքի մի շարք փողոցներ

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Ջրաշեն համայնքի Գրիբոեդով, Ֆ. Գևորգյան և Գ. Հաջոյան փողոցները: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: 

 

Վերոնշյալ փողոցները երբևէ չեն վերանորոգվել, ամբողջությամբ ծածկված էին փոսերով, բնակիչների համար մշտապես ստեղծում էին խնդիրներ:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն 949 հազար ՀՀ դրամ, որի 70 %-ը հատկացնում է համայնքը, 30 %-ը՝ ՀՀ կառավարությունը: Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում