Երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան զոհեր, վիրավորներ

Երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան զոհեր, վիրավորներ

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում երկրաշարժն առնվազն 3 մարդու կյանք է խլել։ Հաղորդվում է 60 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ 6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 24։33-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեյցզյան քաղաքի շրջանում՝ 40 կմ խորության վրա։

Երկրաշարժն ավերել է 35 տուն, տարհանվել է մոտ 7000 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում