Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ
Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ԱԳՆ աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարի կանչը կապված է «Ալեքսեյ Նավալնիի գործի հետ»։
Երկուշաբթի օրը Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին իր X էջում գրել է, որ Բրյուսելում հանդիպել է Նավալնիի այրու Յուլյայի հետ և «խոստացել նրան Հռոմի լիակատար աջակցությունը»։
Կարծիքներ