Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է պատասխանել Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը
Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Կիպրոսի հյուսիսում թուրքական ռազմական կոնտինգենտի թիվը հասնում է 40 հազարի։
Անկարան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կղզուն զենք մատակարարելու համար՝ ի պատասխան Կիպրոսում սպառազինությունների մրցավազքի, հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը։
Կարծիքներ