ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել

ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ «Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է: Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է: Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին»,- ասվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում