Հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք, ապաքինվել է 2 478 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118 870 դեպք, որոնցից 78 343-ն` առողջացած, 1811-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 253 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2 530 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 468 081 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 984 նոր դեպք, 2 478 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Կարծիքներ