Սանոսյանը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրել ներհամայնքային, ներմարզային, միջմարզային երթուղիների առանձնահատկությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։
Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացնել կապիտալ ծրագրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների շինարարության վերահսկողություն՝ բացառելով որակի հետ կապված խնդիրներ։
Հաջորդիվ մարզպետների հետ քննարկվել է միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցեր։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է առանձին-առանձին, բոլոր մարզերում մանրամասն ուսումնասիրել ներհամայնքային, ներմարզային և միջմարզային երթուղիների առանձնահատկությունները՝ դիտարկելով գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարության հարցը»։
Կարծիքներ