Իրանական նավը հարձակման է ենթարկվել Միջերկրական ծովում

Իրանական նավը հարձակման է ենթարկվել Միջերկրական ծովում

Իրանական բեռնանավը «ահաբեկչական հարձակման» է ենթարկվել Միջերկրական ծովում, նավի վրա ոչ ոք չի տուժել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Nournews իրանական լրատվականին:

Նավը փոքր-ինչ վնասվել է պայթուցիկ սարքի պատճառով, Nournews- ին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության Նավագնացության ծառայության ներկայացուցիչը:

«Նման ահաբեկչական գործողությունները համահավասար են ծովահենության»,-ասել է ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում