Անդրանիկ Գասպարյանը վերանշանակվել է Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
Անդրանիկ Գասպարյանը վերանշանակվել է Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։
«Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել եմ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։
Սիրելի՛ նուբարաշենցիներ,հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանը։ Ինչպես նախորդ պաշտոնավարման ընթացքում, այդպես էլ հիմա չեմ շեղվելու իմ որդեգրած ուղուց, շարունակելու եմ աշխատել հանուն Նուբարաշեն վարչական շրջանի զարգացման ու բարօրության․․․
Պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեզ վստահության համար»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Կարծիքներ