Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում. ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ. Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։ Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:
Կարծիքներ