Քննարկվել են Մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի համալսարանի միջև փոխգործակցության խորացման հարցեր

Քննարկվել են Մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի համալսարանի միջև փոխգործակցության խորացման հարցեր

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Գեզա Կումինեցի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև շարունակվող համագործակցությանը և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտության ամբիոնի արդյունավետ գործունեությանը։

Քննարկվել է երկու համալսարանների միջև փոխգործակցության առավել խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում