Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից փրկվածները կարող են նոր աղետի բախվել. ԱՀԿ

Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից փրկվածները կարող են նոր աղետի բախվել. ԱՀԿ

Երկուշաբթի օրը Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից փրկվածները կարող են բախվել «երկրորդական աղետի», քանի որ ցուրտը եւ ձյունը հանգեցնում են «վատթարացող եւ սարսափելի պայմանների», հինգշաբթի ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), հաղորդում է CNN-ը:

Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում ԱՀԿ-ի միջադեպերի արձագանքման մենեջեր Ռոբերտ Հոլդենը նախազգուշացրել է, որ շատերը գոյատեւում են «բաց երկնքի տակ, վատթարացման եւ սարսափելի պայմաններում»:

«Մենք լուրջ խափանումներ ենք ունենում մեր հիմնական ջրամատակարարման համար, մենք լուրջ խափանումներ ենք ունենում վառելիքի, էլեկտրաէներգիայի, կապի միջոցների, կյանքի համար»,- ասել է Հոլդենը:

«Մենք երկրորդական աղետի ականատեսը դառնալու իրական վտանգի տակ ենք, այն կարող է ավելի շատ մարդկանց վնասել, քան սկզբնական աղետը, եթե չգործենք նույն տեմպերով եւ ինտենսիվությամբ, ինչպես որոնողափրկարարական աշխատանքների դեպքում»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում