Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավի Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են այնտեղ գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետևակի զորակազմի Ֆուտեմա ավիաբազայում կորոնավիրուսի գրանցման դեպքերի մասին: Հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ համապատասխան տվյալները Ճապոնիայի իշխանությունները ստացել են զորակազմի ներկայացուցիչներից: Վարակակիրների թվի մասին տեղեկատվություն այս պահին չկա:

Հուլիսի 2-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ծովային հետևակի զորակազմի հրամանատարությունը հայտնել էր Օկինավայի պրեֆեկտուրայի Քեմփ Մաքթյուրիուս ամերիկյան ռազմակայանում մեկ մարդու վարակման մասին: Օկինավա կղզում է կենտրոնացված Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների տարածության 75 տոկոսը: ԱՄՆ-ի ծովային հետևակի Ֆուտեմա ավիաբազան, որը գտնվում է Գինովանի խիտ բնակեցված շրջանում, մշտական միջադեպերի աղբյուր է դարձել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում