Աճանան գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում

Աճանան գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում

Հուլիսի 7-ին, ժամը 16։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճանան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում