ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին. բանկերը կանջատվեն SWIFT-ից, RT-ի ու Sputnik-ի հեռարձակումը կարգելվի
ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, այդ թվում՝ ռուսական բանկերի անջատումը միջազգային SWIFT համակարգից, Ռուսաստանի օդային տարածքի փակումը, ինչպես նաև Russia Today ու Sputnik գործակալության հեռարձակման արգելքը և աշխատանքը։
Բացի այդ, արտգործնախարարները որոշել են կրկին ընդլայնել սեւ ցուցակը՝ դրան ավելացնելով ռուս գործարարներ, պաշտոնյաներ ու «էլիտայի ներկայացուցիչներ»։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ կապված ԵՄ խորհրդի արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Կարծիքներ