Ֆրանսիան պատրաստ է վերանայել Բելառուսի դեմ պատժամիջոցների խստացման հարցը
Ֆրանսիան պատրաստ է վերանայելու Բելառուսի դեմ պատժամիջոցների խստացումը՝ կապված լեհ-բելառուսական սահմանին ստեղծված իրադրության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Ֆրանսիան հանդես է գալիս մեր արտաքին սահմանների կոորդինացված ու ընդհանուր պաշտպանության օգտին և պատրաստ է վերանայել բելառուսական ռեժիմի, այն անձանց ու գերատեսչությունների դեմ միջոցների խստացման հարցը, որոնք պատասխանատու են փախստականների հոսքի համար»,- ասել է նա:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկվելու է նոյեմբերի 15-ին կայանալիք ԵՄ արտգործնախարարների խորհրդակցության ժամանակ:
Կարծիքներ