Նիգերիայում զինյալները սպանել ու առևանգել են խաղաղ բնակիչների
Նիգերիայի հյուսիսում զինված խմբերը սպանել են 13 խաղաղ բնակիչների և բռնի իրենց հետ տարել ևս 17-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ականատեսների տվյալներով՝ քաղաքացիների նկատմամբ կրակ է բացվել, երբ նրանք մզկիթում աղոթելիս են եղել: Դրանից հետո հանցագործները կողոպտել են քաղաքացիների տները: Կապի միջոցների բացակայության պատճառով՝ բնակիչները չեն կարողացել կատարվածի մասին հաղորդել ոստիկանությանը:
Հանցանքից հետո զինյալները թաքնվել են մոտակա անտառներում:
Վերջին շրջանում Նիգերիայում չեն դադարում ավազակային հարձակումները խաղաղ բնակիչների նկատմամբ: Հանցագործները առևանգում են մարդկանց՝ հետագայում նրանց դիմաց գումար պահանջելով:
Կարծիքներ