Հայտնի են դարձել Թրամփի՝ COVID-19-ի նոր թեստերի արդյունքները
Թրամփի բուժող բժիշկը՝ Շոն Քոնլին, հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի թեստերի արդյունքները վերջին մի քանի օրերին եղել են բացասական:
«Ի պատասխան նախագահի՝ վերջերս COVID-19-ի համար արված թեստերի վերաբերյալ ձեր հարցմանը, ես կարող եմ հաղորդել, որ մի քանի օր անընդմեջ թեստերի արդյունքները եղել են բացասական»,-ասվում Է բժշկի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանիի անունով:
Առաջին բացասական թեստը Թրամփը հանձնել Է հոկտեմբերի 10-ի առավոտյան: Նույն օրվա երեկոյան նրա բուժող բժիշկը՝ Շոն Քոնլին, հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ղեկավարը այլեւս վարակիչ չԷ: Թրամփը կորոնավիրուսի դրական թեստի մասին հաղորդել Էր լույս հոկտեմբերի 2-ի գիշերը: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ նա հոսպիտալացվել Էր մի քանի օրով, բայց հոկտեմբերի 5-ից գտնվում Է Սպիտակ տանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ