Վենեսուելան մտադիր է Կոլումբիայի հետ համատեղ տնտեսական գոտի ստեղծել
Վենեսուելայի կառավարությունը Կոլումբիայի նոր իշխանություններին կառաջարկի ստեղծել համատեղ տնտեսական գոտի հարակից տարածքում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Նիկոլաս Մադուրոն։
«Մենք կառաջարկենք նախագահ Գուստավո Պետրոյին ստեղծել մեծ առևտրային և արդյունաբերական տնտեսական գոտի Հյուսիսային Սանտանդերի և Տաչիրա նահանգի միջև», - ասել է քաղաքական գործիչը Ազգային տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ի իր ալիքով։ Հետագայում, Մադուրոն կարծում է, որ նման փորձնական նախագիծը կարող է տարածվել Վենեսուելայի այլ շրջաններում՝ Ամազոնասում, Ապուրում և Զուլիայում:
Միջոցառման ժամանակ Վենեսուելայի առաջնորդը նաև ասել է, որ Կարակասը պատրաստվում է բացել բոլոր սահմանները և վերսկսել առևտուրը հարևան պետության հետ։ Այդ կապակցությամբ նա խնդրել է իր երկրի ձեռներեցներին պատրաստել արտահանման առաջարկներ, որոնք այնուհետեւ կներկայացվեն Բոգոտա։
Կարծիքներ