ԵՄ-ն մտադիր է հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը կշարունակի սահմանափակիչ միջոցներ մտցնել Ռուսաստանի նկատմամբ: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջանտիլոնին Փաիզում Միության երկրների Էկոնոմիկայի նախարարների ոչ ֆորմալ հանդիպումից առաջ։
«(Պատժամիջոցների) փաթեթը, որին հավանություն տրվեց երեկ, շատ կարեւոր Է եւ արդյունավետ, բայց ոչ վերջինը»,- ասել Է նա:
Ջենտիլոնին նաեւ հավելել Է, որ ԵՄ-ն դեռ պետք Է գնահատի ՌԴ-ի դեմ սահմանափակիչ միջոցների ազդեցությունը Միության տնտեսության վրա: «Ժամանակն Է գնահատելու, թե փաթեթն ինչ ազդեցություն կարող Է թողնել (Եվրամիության վրա): Մի կողմից, սամաիափակումների ներգործությունը, քանի որ Ռուսաստանի հետ մեր ապրանքային հարաբերություններն այնքան Էլ կարեւոր չեն Միության համար: Մյուս կողմից, մենք գիտենք, որ մեր տնտեսության համար ռիսկի գործոն Է Էներգետիկական խնդիրը»,- ասել Է նա:
Դրա լուծման համար, եվրակոմիսարի խոսքով՝ ԵՄ-ն ստիպված կլինի ձեռնարկել հատուկ միջոցներ Էներգետիկական անկախության հասնելու համար: Փետրվարի 23-ին Եվրամիությունը մտցրեց սահմանափակումների նոր փաթեթ ՌԴ-ի նկատմամբ: Այն բաղկացած Է չորս բլոկներից. անհատական պատժամիջոցներ Պետդումայի 351 պատգամավորների, երկրի 27 ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, Եվրոպայի ֆինանսական շուկա պետության եւ կառավարության մուտքի սահմանափակում, ինչպես նաեւ եվրոպական գործարարության համար ցանկացած տնտեսական գործառնությունների արգելք Դոնբասի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ