Արթուր Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արթուր Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արթուր Հովսեփյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ ստորագրած մեկ այլ որոշմամբ, Արթուր Հովսեփյանն ազատվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից, որին նշանակվել էր այս տարվա մարտի 16-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում