Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի ի պատասխան այդ որոշման»,-հայտարարել է նա և Կիևին խորհուրդ տվել խուսափել երրորդ երկրների ազդեցությունից, «որոնք ձգտում են փչացնել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում