Forbes. Ռուսաստանը պատերազմի վրա ծախսել է իր տարեկան բյուջեի մեկ քառորդը

Forbes. Ռուսաստանը պատերազմի վրա ծախսել է իր տարեկան բյուջեի մեկ քառորդը

Forbes-ի գնահատմամբ՝ Ռուսաստանը մինչ այժմ պատերազմի վրա ծախսել է մոտ 82 միլիարդ դոլար։ Դա նրա տարեկան բյուջեի մեկ քառորդն է:

Այս գումարից ավելի քան 14 միլիարդը արժեցել է Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումները։ Մոտավոր հաշվարկներով՝ ներխուժումից հետո 9 ամսվա ընթացքում ավելի քան 4000 հրթիռ է արձակվել ուկրաինական տարածքների ուղղությամբ, որոնց միջին արժեքը յուրաքանչյուրը կազմում է մոտ 3 մլն դոլար։

Մոտ 6,6 միլիարդ դոլարը ուղղվել է հրետանու տրամադրմանը, 15,6 միլիարդը՝ զինվորականներին աշխատավարձերը վճարելուն։ Ռուսաստանը կորցրեց նաև 20,8 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա:

Արևմտյան ռազմական փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի հրթիռների պաշարը զգալիորեն սպառվել է, սակայն զինանոցը դեռ բավարար է 3-4 զանգվածային հարձակումների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում