ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» պատրաստման հետքեր չեն հայտնաբերվել
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 17-ին ընդունել Է բանաձև, որտեղ հայտարարել Է, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» պատրաստման հետքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Կառավարիչների խորհուրդը ողջունում Է գլխավոր տնօրենի գնահատումը, որի համաձայն գործակալությունն Ուկրաինայի երեք վայերերում չի հայտնաբերել չհայտարարագրված միջուկային գործունեության կամ նյութերի հետքեր, որոնք կապված են ճառագայթման ցրման համար սարքավորանքի («կեղտոտ ռումբերի») մշակման հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը կազմակերպության տարածած հաղորդագրությունից:
Կարծիքներ