Նոր Խարբերդում 39-ամյա տղամարդը դանակահարել է 36-ամյա տանտիրուհուն
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Ինչպես տեղեկացրին ոստիկանությունից, նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու և նորխարբերդցի 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում էլ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհուն:
Շենգավիթի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց: Նրանք ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ