Ստանիսլավ Զասը հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից

Ստանիսլավ Զասը հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վսահության ու անկեղծության մթնոլորտում:

«Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և առաջին հերթին այստեղ՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Քննարկել ենք այս տարվա միջոցառումների ընթացքը և խոսել առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստման մասին», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի կունենա իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ստանիսլավ Զասը ակնկալում է, որ կողմերը կփոխանակվեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով և կքննարկեն ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում