Բավարիայի նախագահն ասել է, որ ակումբը չի գնի Հոլանդին
«Բավարիայի» նախագահ Գերբերտ Հայները բացատրել է, թե ինչու մյունխենցիները չեն գնի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ նախագահի խոսքերն է փոխանցել Bayern&Germany-ի թվիթերյան էջը։
-«Բավարիան» չի գնի Հոլանդին, որովհետև մենք աշխարհի լավագույն հարձակվողին ունենք՝ Ռոբերտ Լևանդովսկուն։ Համոզված եմ, որ Լևանդովսկին դեռ երկար տարիներ կարող է խաղալ նույն մակարդակով։
Ուրախ կլինեմ, եթե նա իր կարիերան այստեղ ավարտի։
Կարծիքներ