Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 26-ի ցերեկը, հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը կտեղա ձյուն:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Մարզերում հունվարի 26-ի ցերեկը, հունվարի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ:
Հունվարի 28-31-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Արցախում հունվարի 26-ին և 27-ին կլինի առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ