Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 318-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 318-ի

Ինդոնեզիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 318-ի, շաբաթ օրը հայտնել է Տարերային աղետների կառավարման ազգային գործակալությունը։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 310 զոհի մասին։ Ծառայության տվյալներով՝ դրանից հետո հայտնաբերվել են ևս ութ մահացածների դիեր, 14 մարդ անհետ կորել է։

Գործակալության տվյալներով՝ ավելի քան 7,7 հազար մարդ տուժել է, ավելի քան 73 հազարը դեռևս չի կարողանում վերադառնալ իրենց տները տարերային աղետի հետևանքների պատճառով։

Երկրաշարժը Ճավա կղզում տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջակարտայից 74 կմ հարավ-արեւելք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում