Telegraph. Մեծ Բրիտանիան մտադիր է Համասը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը ուրբաթ օրը հանդես կգա հայտարարությամբ, որով արմատական ՀԱՄԱՍ շարժումը կճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
«Սա կարևոր քայլ է հատկապես հրեական համայնքի համար: ՀԱՄԱՍ-ն իր էությամբ բռնի հակասեմական է: Հակասեմիտիզմը հարատև չարիք է, որը ես երբեք չեմ հանդուրժի», - ասել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը:
Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում այս կամ այն ձևով այս շարժմանը աջակցողներին կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում։
Կարծիքներ