ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։ Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում