Հրդեհ Գոռավան գյուղում․ այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը և թղթե թափոններ

Հրդեհ Գոռավան գյուղում․ այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը և թղթե թափոններ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի Տիգրան Մեծի փողոցում այրվում է հացատուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել` 18:37-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը և թղթե թափոններ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում