Մոսկվայի մարզում ընկած ԱԹՍ-ն ուկրաինական արտադրության է
Մոսկվայի մարզի Բոգորոդսկիի շրջանի անտառային գոտում ընկած անօդաչու թռչող սարքն ինքնաթիռային տիպի է և ուկրաինական արտադրության։ Այդ մասին գրում է ТАСС-ը։
«Նախնական տվյալներով՝ հայտնաբերված անօդաչուն ինքնաթիռային տիպի հետախուզական-հարվածային ԱԹՍ է, քաշը` մինչև 90 կգ: Այն ուկրաինական արտադրության և մշակման է, կարող է թռչել մինչև 900 կմ», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ներկայում շարունակվում են անօդաչու թռչող սարքի բոլոր պարամետրերն ու բնութագրերը պարզելու աշխատանքները։
Առավոտյան հայտնի է դարձել, որ ապրիլի 23-ին Բոգորոդսկիի շրջանում «Զարյա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունից ոչ հեռու հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք՝ զինված պայթուցիկ նյութով:
Կարծիքներ