Ավստրալիան 3 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային զենքի, դեղամիջոցների և ֆինանսական օգնության համար

Ավստրալիան 3 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային զենքի, դեղամիջոցների և ֆինանսական օգնության համար

Ավստրալիան Ուկրաինային զենք գնելու և ֆինանսական օգնության համար կուղարկի մոտ 3 մլն դոլար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։

«Որպես հրատապ միջոց, Ավստրալիան մոտ 3 միլիոն դոլար կուղարկի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային մահաբեր և ոչ մահաբեր զենք ու դեղամիջոցներ ձեռք բերելու և մատակարարելու, ինչպես նաև այս երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Մահաբեր ռազմական տեխնիկա և զենք տրամադրելու կարգը մանրամասն կմշակվի ՆԱՏՕ-ի գործընկերների և դաշնակիցների հետ և կհայտարարվի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ բանակցությունների ավարտից հետո»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

Մորիսոնը խոստովանել է, որ աշխարհագրական հեռավորության և այլ հանգամանքների պատճառով Ավստրալիան չի կարող Ուկրաինային տրամադրել նույն զգալի օգնությունը, ինչ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան։

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը խոստացել էր Ուկրաինային մարդասիրական օգնություն, պաշտոնյաների կիբերանվտանգության հիմունքների վերապատրաստում և տուրիստական ​​և ընտանեկան վիզաների տրամադրման արագացված ընթացակարգ։ Մորիսոնը կտրականապես բացառել է ցանկացած տեսակի զենքի մատակարարման և այս երկիր ավստրալական զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում