Տալալաևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերը
«Փյունիկի» և «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե ինքը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը։
Ասում են՝ հավերը կաթ են տալիս։ Ով ասում է, նրանից էլ հարցրեք,- Sport24-ի փոխանցմամբ՝ Տալաևն այսպես է արձագանքել Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին տրված հարցին։
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Տալալաևի հետ բանակցություններ չի վարել այս առթիվ։
Կարծիքներ