Պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսիան. Զելենսկին խոսել է Բայդենի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Հենց նոր զրուցեցի ԱՄՆ նախագահի հետ: Քննարկվեց ԱՄՆ առաջատար դերակատարումը հակառուսական պատժամիջոցների ու Ուկրաինային պաշտպանական ոլորտում աջակցության հարցերում: Պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսիան»,- նշել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության հարցում:
Կարծիքներ