Ֆինանսիստների «սեւ ցուցակը» 2020 թվականին կրճատվել Է 4,3 տոկոսով
Ռուսաստանի բանկի «սեւ ցուցակը» 2020 թվականի ընթացքում կրճատվել Է 4,3 տոկոսով: Այդ մասին վկայում են կարգավորիչի տվյալները:
ԿԲ-ի «սեւ ցուցակում» տեղեկատվություն Է ներառվում անբավարար գործարար համբավ ունեցող անձանց մասին: Խոսքն այն վարկային ու ոչ վարկային ֆինանսական կազմակերպությունների թոփ-մենեջերների, բաժնետերերի եւ տնօրենների խորհրդի անդամների մասին Է, որոնք հեռացել են շուկայից կամ հայտնվել են ֆինանսական առողջացման ներքո: Այդ բազայում հայտնվելը մարդուն զրկում Է որոշակի ժամանակաշրջանով տնօրենների խորհուրդ կամ թոփ մենեջմենթ մտնելու իրավունքից, ինչպես նաեւ խոշոր փաթեթներ ձեռք բերել այդ կազմակերպություններում:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել են ԿԲ-ի մամուլի ծառայությունում, 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բազայում գտնվում Էր 7182 մարդ՝ 2020 թվականի սկզբի 7504-ի դիմաց: Այս տարվա փետրվարի 15-ի դրությամբ թիվն Էլ ավելի շատ Է կրճատվել՝ հասնելով 7026-ի: «Սեւ ցուցակում» գտնվող անձանց թվաքանակի դինամիկայի վրա 2020 թվականին ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ: Դրանցից մեկը Ռուսաստանի բանկի՝ բողոքների հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից դրական որոշումների ընդունումն Է այն մարդկանց դիմելով, որոնց գործարար համբավն անբավարար Է ճանաչվել: «Սեւ ցուցակում» ընդգրկված անձանց թիվը վերջին հինգ տարում աճել Է ԿԲ-ի կողմից անցկացված ֆինանսական համակարգի առողջացման ֆոնին: 2020 թվականի վիճակագրությունը թվաքանակի նվազում Է արձանագրել բանկային սեկտորի մաքրում սկսելուց ի վեր առաջին անգամ:
Կարծիքներ