ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձախողման ռիսկ դեռ չի տեսնում

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձախողման ռիսկ դեռ չի տեսնում

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Մոսկվայում Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով տեսնում են արդյոք Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի տապալման վտանգ:

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրականացվում է», - ասել է Պեսկովը: Նա նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարեւոր է նախկինի պես գնալ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում