Վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը տնտեսական աճի որոշակի սահմանափակումներ է առաջացնում. Ֆինանսների նախարար

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը տնտեսական աճի որոշակի սահմանափակումներ է առաջացնում. Ֆինանսների նախարար

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը տնտեսական աճի որոշակի սահմանափակումներ է առաջացնում, որովհետև ուղղակիորեն ազդում է վարկավորման տոկոսադրույքների վրա։ Եվ ԿԲ-ն առաջիկա ամիսներին պետք է վերաֆինանսավորման տոկոսադրույքները նվազեցնելու քաղաքականություն վարի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վերջերս Կենտրոնական բանկը ստիպված եղավ ևս մեկ անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և մենք ըստ էության ունենք 8 տոկոս վերաֆինանասավորման տոկոսադրույք։ Բայց այն փաստը, որ մենք նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում արդեն եկել ենք ավելի ցածր գնաճային ֆոնի, քան դրան նախորդող երեք ամիսներն էին, դա կայունության վկայություն է։ Մենք հավանաբար կնկատենք այս տարվա սկզբի ամիսների ընթացքում նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքների շարունակական նվազում, որը պետք է նպաստի, որ մեր կողմից թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճը տեղի ունենա, որովհետև որքան բարձր են տոկոսադրույքները, այնքան դրանք գնաճային ֆոնը կառավարելու հետ միասին նաև տնտեսական ակտիվության որոշակի սահմանափակումներ են առաջացնում, որովհետև ուղղակիորեն ազդում են վարկավորման տոկոսադրույքների վրա։ Սա այն դրական գործոնն ու ազդակն է, որը պետք է հենց առանձնացնենք տարեսկզբին։ Եվ հույս ունենք, որ Կենտրոնական բանկն արդեն առաջիկա ամիսների ընթացքում մեզ կտա այն հորիզոնը, որտեղ մեր բիզնեսը պետք է ավելի ցածր տոկոսադրույքներով տնտեսական ակտիվության պլաններ կազմի»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում