Իրանում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 29-ի

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, շաբաթ օրը հաղորդել է IRNA գործակալությունը:
Միաժամանակ, միջադեպի հետևանքով տուժել է մոտ 40 մարդ։
Գործակալությունը նշում է նաև, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 13 մարդ, որոնց կասկածում են աղետի մեղավորության մեջ։
Երկուշաբթի օրը Աբադանում կառուցվող 10 հարկանի կոմերցիոն շենքի մասնակի փլուզում է տեղի ունեցել։ Նախագահ Էբրահիմ Ռաիսին հրահանգել է շտապ հետաքննել աղետի պատճառները և պատժել մեղավորներին։
Կարծիքներ