Մարտուն Գրիգորյանը վերցնում է պատգամավորական մանդատը
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը կվերցնի Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Գրիգորյանը:
Հարցադրմանը՝ թե որ հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքը, Գրիգորյանը նշեց, որ դեռևս չի որոշել:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:
Կարծիքներ