«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներն են

«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներն են

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսյեդատ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արքայական ակումբը» Սերխիո Ռամոսի և Կարիմ Բենզոմայի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:1 հաշվով: «Ռեալ Սոսյեդատ»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Միկել Մերինոն:

Այս հաղթանակից հետ «Ռեալ»-ը հավաքեց 65 միավոր և «Բարսելոնա»-ի հետ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: 52-ական միավոր ունեն «Ատլետիկո»-ն և «Սևիլիա»-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում