Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար դեպք
Վրաստանում փետրվարի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6236 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 598 հազար 172 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 14 909 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 477 հազար 481մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 97 մարդ:
Կարծիքներ