Թուրքիան կոչն է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
«Քննարկվել են վերջին իրադարձություններն Ուկրաինայում: Նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ մեկին չի օգնի, նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Նախարար Չավուշօղլուն նաև վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ անցկացնելու Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի միջև բանակցությունները, եթե կողմերը համաձայնեն»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Կարծիքներ