ԵՄ դադարել է կատարել ռեադմիսիայի պայմանագրի կետերը․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով չի կատարում ռեադմիսիայի մասին պայմանագրի կետերը և Մինսկը մտադիր չէ հավելյալ ծախսեր կատարել։
«Պայմանագիր ենք կնքել, համաձայն որի իրենք պետք է մեր երկրում կառուցեն շինություններ այն մարդկանց համար, որոնց մենք վերցնում ենք ռեադմիսիայի տակ։ Եվ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, նրանք այդ ամենը չեն ֆինանսավորում և չեն կառուցում, այսպես կոչված, «ճամբարները»»,- ասել է Բելառուսի նախագահը « Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով, Բելառուսը հավելյալ միջոցներ չի հատկացնելու միգրացիայի համար։
«Ես դա չեմ պատրաստվում անել։ Նրանք են խախտել պայմանագիրը։ Ես այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչպե՞ս թե փախչում են՝ թող փախչեն։ Ի՞նչ է ես միգրանտներին ընդունելու եմ և անկլավներ ձևավորե՞մ։ Ինձ իմ խնդիրներն էլ բավարար են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն
Կարծիքներ