Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամ
Թուրքիայի ուժային կառույցները գործողություններ են իրականացրել 31 բնակավայրում և ձերբակալել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան, տեղեկացնում է TRT Haber-ը։
Նախարարի խոսքով ՝ ձերբակալվածների բնակության վայրերում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են թմրանյութեր և հրազեն, ինչպես նաև Անկարայում TUSAS կենտրոնակայանի վրա զինված հարձակումը հաստատող փաստաթղթեր:
Հոկտեմբերի 23-ին Անկարայում TUSAS-ի կենտրոնակայանի մուտքի մոտ երկու պայթյուն է որոտացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Զոհվել է 5 մարդ, ևս 22-ը տուժել են։ Զինված հարձակմանը մասնակցող երկու անձ սպանվել է։
Կարծիքներ