Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այդ մասին ասված է Արցախի Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Ֆեյսբուքի էջում:

 

«Ցավոք, այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, ինչի պատճառը նաև եղանակային անբարենպաստ պայմաններն են:

 

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:

 

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում