Թայվանը մտադիր է մարտին ԱՄՆ-ից անօդաչու սարքեր գնելու գործարք կնքել
Թայվանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել մինչև 2022 թվականի մարտը՝ ռազմածովային հետախուզության համար ամերիկյան MQ-9B անօդաչու թռչող սարքեր գնելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է The Taipei Times-ը՝ հղում անելով կղզու պաշտպանության վարչության ղեկավար Ցիու Գուոժենգին։
Միաժամանակ նա դժվարացավ պատասխանել պատգամավորների այն հարցին, թե երբ կարող է ստորագրվել քառասուն M-109A6 ինքնագնաց հաուբից գնելու մասին փաստաթուղթ։ Պաշտոնյան պարզաբանել է, որ կողմերը շարունակում են համաձայնության գալ այս հարցում՝ ճշգրիտ նպատակադրման համակարգերի գնի և տեխնիկական բնութագրերի հետ կապված տարաձայնությունների ֆոնին։
Միացյալ Նահանգները խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ 1979 թվականին և հաստատել Պեկինի հետ։ Ճանաչելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել ինքնակառավարվող կղզու հետ և զինամթերք մատակարարել նրան։ Սա բողոքի ցույցեր է առաջացրել ՉԺՀ-ում, որտեղ Թայվանը դիտվում է որպես Չինաստանի տարածքի անբաժանելի մաս:
Կարծիքներ