Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ակտիվորեն օգնել զարգացող երկրներին ահաբեկչության դեմ պայքարում
Չինաստանի իշխանությունները գործընկեր պետություններին հրավիրում են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ աջակցելու զարգացող երկրներին ահաբեկչական գործողությունների դեմ պայքարում՝ ավելի արդյունավետ գլոբալ ռազմավարություն ձևավորելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք պետք է օգնենք զարգացող երկրներին և պետություններին, որոնք առաջին հերթին կանգնած են ահաբեկչական սպառնալիքի դեմ, աջակցենք նրանց հակաահաբեկչական միջոցառումների և ծայրահեղականության վերացման մեթոդների ամրապնդման գործում»,- մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Ու Ցզյանգաոյի խոսքերը։
Նրա խոսքով՝ ծայրահեղականության դեմ վերջնական հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, երբ շահագրգիռ պետությունների կառավարությունները ավելի մեծ ուշադրություն դարձնեն տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային և կրոնական գործոններին։ «Վերջին 20 տարիների ընթացքում Աֆղանստանում իրավիճակը ցույց է տվել, որ ահաբեկչությունը ուժով արմատախիլ անելը դժվար է, նրանք երկարաժամկետ հեռանկար չունեն»,- ընդգծել է Ու Ցզյանգաոն։
Կարծիքներ